Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, Նիկոլը բախտագուշա՞կ է, որ գիտեր՝ մենք պետք է պարտվենք, իմ տեղեկություններով՝ նա Ալիեւի հետ պայմանավորվել է». Ալբերտ Բազեյան

Հոկտեմբեր 05,2024 14:55

Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Այս մասին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հինգերորդ համագումարում ասաց «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանը։

«Մենք չենք կարող որեւէ հաջողություն ունենալ այս իշխանության պայմաններում։ Այս իշխանությունը մեր հաղթական ժողովրդին տարավ պատերազմի, որտեղ մենք պետք է կանխորոշված պարտություն կրեինք, եւ նա Արցախը հանձնեց թուրքին։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ նա Ալիեւի հետ պայմանավորվել է՝ պլանավորված պատերազմ սկսել։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում հայտարարեց՝ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Ի՞նչ է, Նիկոլը բախտագուշա՞կ է, որ գիտեր՝ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չճանաչենք»,- ասաց Բազեյանը։

Նա նշեց, որ Հայաստանում գրանցված են շուրջ 150 կուսակցություններ, նոր կուսակցություններ գրանցելու անհրաժեշտություն չկա։ Ընդդիմադիր առողջ ազգային ուժերը, ազատամարտիկների հիմնած ՀԿ-ները, հայրենակցական միությունները, անհատ մասնագետները պետք է միավորվեն, կազմակերպեն համաժողով եւ ձեւավորում այլընտրանք գործող իշխանության։ Պայմանական անունը՝, որում կներգրավեն նաեւ Սփյուռքի հայրենակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031