Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթրիքին մասնակցել ցանկացող զինծառայողների համար հնարավո՞ր է կիրառել զեղչերի ճկուն համակարգ․ հարց՝ Աննա Հակոբյանին

Հոկտեմբեր 05,2024 11:50

Հարց՝ Աննա Հակոբյանին:

Մամուլից իրազեկվել եմ, որ Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով, այն էլ ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս:

Որքանով իրազեկված եմ, ապա նախորդ ընթրիքին հրավիրված հաջողակ կանանց համար կին զինծառայողները բացակայում էին, ուստի առաջանում է տրամաբանական կարծիք, որ ընթրիքներին մասնակցելու համար զինծառայողներն ի սկզբանե համարվում են անհաջողակ և անհույս խավի ներկայացուցիչներ, այն էլ այն պարագայում, երբ մինչ օրս կառավարությունը պարտք է վերջիններիս միլիոնավոր դրամներ:

Վերոգրյալից ելնելով հարց եմ ուղղում Աննա Հակոբյանին, վերոնշյալ ընթրիքին մասնակցել ցանկացող զինծառայողների համար հնարավո՞ր է կիրառել զեղչերի ճկուն համակարգ, ընդ որում կազմելով վճարման ժամանակացույց:

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ պահեստազորի զինցառայողների նախաձեռնության համակարգող 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031