«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանին։
– Պարոն Թովմասյան, Արցախի իշխանության քաղաքականությունն Արցախի նկատմամբ Դուք դավաճանական համարո՞ւմ եք։
– Դատարանի որոշում կա՞, «դավաճան» բառն այնքան ենք իջեցրել, որ իրար ասում են դավաճան, ասում է՝ դավաճանը դու ես․․․
– Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը դավաճանությո՞ւն չէ։
Կարդացեք նաև
– «Արցախը Հայաստան է, եւ վերջ»․ դա ճի՞շտ էր։
– ՀՀ բոլոր իշխանություններից միակն այս իշխանությունն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստաթղթով, Պրահայում, ՍԴ վերջին որոշմամբ, որտեղ ասում են, թե չեղարկվում է Անկախության հռչակագրին հղումը։ Հիմա դա դավաճանությո՞ւն է, թե՞ դավաճանություն չէ։
– Որպես Արթուր Թովմասյան՝ Արցախի քաղաքացի, դավաճանություն է, որպես Արցախի ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ՝ դատարանի վճիռ Դուք չունեք։ Որպես մտավորական, Արցախի քաղաքացի, որտեղ թաղված են իր երեխան, հարազատ եղբայրը, քույրը եւ ծնողները, այո, բա ի՞նչ է՝ «Արցախն Ադրբեջան է» խոսքը դավաճանություն է։
– Իսկ որպես Արցախի ԱԺ նախկին նախագահ՝ դրա քաղաքական գնահատականը կտա՞ք։
– Պետք է անկախ հանձնաժողով ստեղծվի, մեր 30 եւ ավելի տարիների կյանքը ցույց է տալիս, որ ժամանակ պետք է անցնի, փոշի պետք է նստի, որ նոր մեկը գա իշխանության, որը ո՛չ այս թեւից է, ո՛չ այն, ստեղծի այդ հանձնաժողովը եւ ամեն ինչ պարզի։ Շատ բան կա, որին ես եւ Դուք չենք տիրապետում, բայց տեսեք, ես հիմա չգիտեմ՝ Ձեզ հարցազրույց եմ տալիս որպես բռնի տեղահանվա՞ծ, թե՞ որպես փախստական։ Հայաստանի Հանրապետությունն իմ հայրենի՞քն է, ես Հայաստանում մարդ չեմ տեսել, որը կասի՝ ոչ։ Հիմա, եթե իմ հայրենիքն է, ես փախստական չպետք է կոչվեմ, պետք է դառնամ բռնի տեղահանված, ես փախստական կդառնամ, երբ Բագրատաշենով կամ «Զվարթնոցով» լքեմ իմ հայրենիքի սահմանները։ ՀՀ-ում փախստականների մասին օրենքում պետք է փոփոխություն կատարել, այն չի կարելի կիրառել մեզ վրա։ Ես չեմ հանդիպել մի պատգամավորի, որն ինձ ասի՝ դու փախստական ես, մենք պետք է ունենանք բռնի տեղահանվածի կարգավիճակ։ Ես փախստական կարող եմ լինել ՌԴ-ում, եվրոպաներում ու Ամերիկայում։
– Գործող իշխանությունն արցախցիների կապույտ անձնագրերը չճանաչեց որպես ՀՀ քաղաքացու անձնագրեր։
– Ես դիվանագետի անձնագիր ունեմ, որը մինչեւ 2025թ․ ուժի մեջ է, հիմա 2024 թիվն է, ըստ այդ անձնագրի՝ գոնե ես ՀՀ քաղաքացի՞ եմ, թե՞ ոչ․․․ Այս հարցերը պետք է լուծվեն սեղանի շուրջ, եթե իմ բարեւը բերելու է քաղաքական հարցի քննարկման, ես պատրաստ եմ՝ հանուն Արցախի ժողովրդի։
– Բայց իրենք պատրաստ չեն, իրենք են ասում՝ Արցախի պետական ինստիտուտներ գոյություն չունեն։
– Հիմա Բաղունցին չեն ընդունում, ես էլ զանգեմ, ե՞ս էլ մերժում ստանամ։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում