Ընթացիկ իրավիճակի մասին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում:
Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։
Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞…:
Բագրատ Միկոյան
Կարդացեք նաև
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Հ.Գ. Հիշեցնենք, օրերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել էր, որ գոհ չէ Հանրայինի ուղիղ եթերում բագրատ Սրբազանի ուղերձից: «Որ ասեմ գոհ եմ, սուտ ասած կլինեմ, այնտեղ իր ելույթի մեջ զգացվում էր հուզականություն և մի քիչ սթափության պակաս, ցավոք»,- News.am-ի հետ զրույցում նշել է նա:
Այնուհետեւ, նա հավելել էր. «Եվ երկրորդ, եւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: Եվ երկրորդ նախագահը, եւ իր որդին պետք է հայտարարեն եւ փաստացի հեռանան: Նույնը վերաբերում է երրորդ նախագահին, նա պետք է բաց թողնի այդ ՀՀԿ-ին: Ինչպես պատահական մտավ, այդպես պատահական էլ պետք է դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ»: