Լրահոս
25-ամյա պատմություն
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը փակ են լինելու որոշ փողոցներ

Հոկտեմբեր 04,2024 18:44

Հարգելի՛  քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Ս. Բաղդասարյան փ. – Ա. Հարությունյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Է. Իսաբեկյան փ. խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Նալբանդյան փ. խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փ. – Ա. Ուրարտուի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031