Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում:
Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը: Խճանկարը բաղկացած կլինի 1620 սալիկից, որոնք պատրաստված են կավից և ամբողջությամբ ձեռքի աշխատանք են:
Նախաձեռնությունն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի, «Mane Tiles»-ի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ