Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար

Հոկտեմբեր 04,2024 16:43

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Յունիբանկն առաջարկում է օգտվել UNIBusiness Mobile հավելվածից, որը հնարավորություն է տալիս արագ ու հեշտ կառավարել հաշիվները աշխարհի ցանկացած կետից: Հավելվածում նախատեսված է հաշիվների հետ աշխատանքի լայն ֆունկցիոնալություն, միջազգային դրամական փոխանցումների,  վճարումների իրականացում և այլն: Օգտատերերը կարող են ստուգել հաշվի մնացորդն ու հետևել գործարքների պատմությանը:

UNIBusiness Mobile հավելվածը զգալի պարզեցնում և արագացնում է է անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց սպասարկումը ու Յունիբանկի հետ համագործակցությունը դարձնում ավելի հարմարավետ:

Բանկի բիզնես հաճախորդները կարող են օպերատիվ կերպով կատարել բանկային գործարքներ՝ անկախ իրենց գտնվելու վայրից, որը չափազանց հարմար է այն ձեռնարկատերերին, ովքեր իրենց գործի բնույթով հաճախ են ճամփորդում:

UNIBusiness Mobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google play-ից: Հավելված մուտքի իրավունքն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ՝ դիմելով Յունիբանկի մոտակա մասնաճյուղ:

ՅՈՒՆԻԲԱՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031