«Հայկական ալիք»– Իրավիճակը Մերձավոր Արևելքում.
Իսրայելական բանակը գիշերը մոտ 20 հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքում գտնվող թաղամասին: Հարձակման թիրախը եղել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի հավանական իրավահաջորդը՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինը: Նա ողջ է, թե ոչ՝ դեռ հայտնի չէ։
Իսրայելի հարվածների ֆոնին Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին ժամանել է Բեյրութ:
Իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից:
Լիբանանում վերջին 24 ժամվա ընթացքում ավիահարվածների հետևանքով զոհվել է 37, վիրավորվել՝ 151 մարդ:
Կարդացեք նաև
Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանի 35 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել շտապ տարհվանել, ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է «Հեզբոլլահի» կապի ցանցերի բաժնի ղեկավար Մուհամմադ Ռաշիդ Սաքաֆիի մահվան մասին։
Եմենի հութիները Կարմիր ծովում անօդաչուով հարձակվել են բրիտանական “Cordelia Moon” նավթատարի վրա: