Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյան․ Ստացել ենք այնպիսի արտադրանք, որ իր համ ու հոտով հիշեցնում է Արցախի անարատ մեղրը․ «Ապառաժ»

Հոկտեմբեր 04,2024 16:25

ԱԳՐԻԳՈԼԴ ընկերության տնօրեն Դավիթ Մինասյանը Արցախից է։ Կրկնակի զգացել է տեղահանության դառնությունը։ Նախ Շուշիից, ապա Ստեփանակերտից է տեղահանվել։ Այժմ ընտանիքով ապրում է Երևան քաղաքում։

Մեղվաբուծությամբ զբաղվում է 15 տարեկանից և այդ գործի հանդեպ սերը նա ժառանգել է իր պապիկից։ Պատանեկան տարիներից էր ցանկանում բացահայտել մեղվաբուծության արվեստը, հասկանալ նրա նրբությունները։ Փոքրուց պապիկից միշտ լսում էր, որ մեղրը հայ ժողովրդի մոտ միշտ էլ հանդիսացել է հյուրասիրության լավագույն միջոց ու ծառայել նաև որպես բուժիչ միջոց։ Տպավորվելով այդ խոսքերով՝ նա շարունակել է պապիկի գործը։

Շուշիում էր զբաղվում սիրած գործով, իսկ 2020-ից հետո մեղվաընտանիքները տեղափոխեց իր պապական՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղը։ Մոտ 150 մեղվաընտանիք էր խնամում։ Մեղուների հաճելի բզզոցներն արցախցի մեղվաբույծին կտրում էին առօրյա հոգսերից, առանձնապես՝ երբ Արցախը շրջափակման մեջ էր։ Նպաստավոր պայմաններում նա կարողանում էր առատ բերք ստանալ։

2023-ի տեղահանումից հետո Դավիթը որոշեց վերսկսել գործը։ Սեփական միջոցներով ձեռք բերեց 70 մեղվաընտանիք և երրորդ անգամ վերսկսեց իր գործունեությունը։

-Սկզբից Արարատի մարզում էի տեղադրել մեղվափեթակները, հետո տեղափոխեցի Կոտայքի մարզ։ Սակայն հասկացա, որ այդ տարածաշրջանում այնքան էլ բավարար չեն պայմանները մեղուների աշխատանքի համար, և մայիս ամսից տեղափոխեցի Սյունիքի մարզ՝ Արցախին ու Քաշաթաղին ավելի մոտ։ Բազմածաղկային միջավայրում ստացել ենք այնպիսի արտադրանք, որ իր համ ու հոտով հիշեցնում է Արցախի անարատ մեղրը։ Ինչպես Արցախում, այստեղ ևս աշխատանքում շեշտը դնում ենք բարձրորակ արտադրանք ստանալու վրա։ Մեր հաճախորդները, որոնցից գրեթե 80 տոկոսն արցախցիներ են, գոհ են արտադրանքից։ Մեղրը քամել ենք օգոստոսին։ Տարին լավ էր, անցած տարիների համեմատ բերքն ավելի առատ էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031