«Ազգային ճակատ» – Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հայտնում է՝ Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ։
«Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։
Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ–որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր աշխատում։
Հենց այս պատճառով երեխաներին զգուշացնում են հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից»։