Ermenihaber.am – Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը պաշտոնական այցով մենկել է Բաքու։ Այցի շրջանակներում Թունչը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ Ֆարիդ Ահմադովի հետ և նշել, որ երկկողմ հարաբերությունները Շուշիի հռչակագրով բարձրացել են դաշնակցային մակարդակի։
Նա հայտնել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև շարունակվում է ճանապարհը իրավական ու դատական ոլորտում՝ առանց որևէ խնդրի և հավելել, որ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր աշխատանքներ են տարվում։
Թուրք նախարարի խոսքով՝ երկու երկրները կարող են կիսվել դատաիրավական պրակտիկայում իրենց փորձով ու շարունակել հարաբերությունները «Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում։
Նախարարները կնքել են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև «Քրեական պատիժների կատարման պրոբացիոն համակարգերի ոլորտում կարողությունների ուժեղացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»։