Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն եւ գործընկերները ստորագրում են երեք EFSD+ երաշխիքային համաձայնագրեր՝ խթանելու կայուն զարգացումը գործընկեր երկրներում

Հոկտեմբեր 04,2024 15:43

Եվրոպական միությունը ս.թ. հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ավելի քան 700 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ երեք ներդրումային ծրագիր, որոնք կոչված են ներգրավելու 6,3 միլիարդ եվրո պետական ​​եւ մասնավոր ներդրումներ:

Ծրագրերը, որոնք բոլորն արտացոլում են կլիմայի փոփոխությանը դիմակայունությանն ու ներառական տնտեսական բարգավաճմանն ուղղված ԵՄ-ի ամուր հանձնառությունը, աջակցվում են Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+)։ Վերջինս «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնության ֆինանսավորման գործիքներից մեկն է, որը խթանում է կայուն ներդրումները գործընկեր երկրներում:

Այս նոր ծրագրերի շրջանակներում ԵՄ-ն, Եվրոպական զարգացման ֆինանսական հաստատությունների կառավարման ընկերությունը (EDFI MC) եւ Եվրոպական զարգացման ֆինանսական հաստատությունները (EDFIs) կընդլայնեն հիմնական նախաձեռնությունը, որն ուղղված է աշխատատեղերի ստեղծմանը եւ ֆինանսական ներգրավվածության բարձրացմանը: «EDFI MSME Platform Plus» ծրագիրը, որն աջակցվում է EFSD+-ի 255 միլիոն եվրո երաշխիքներով, կարեւոր աջակցություն կտրամադրի մասնավորապես ԵՄ Արեւելյան հարեւանության եւ Ենթասահարայի երկրների արտադրության, մատակարարման շղթայի եւ գյուղատնտեսության ոլորտներում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսական աճին: Արձագանքելով ՄՓՄՁ-ների առջեւ ծառացած ֆինանսական սահմանափակումներին՝ ծրագիրը նախատեսում է մոբիլիզացնել ավելի քան 2 միլիարդ եվրո ֆինանսավորում եւ հնարավորություն տալ տեղական փոքր բանկերին առաջին անգամ օգտվել EDFI-ների ֆինանսավորումից:

Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ այս ստորագրությունն Արեւմտյան Բալկաններում եւ Արեւելյան հարեւանության երկրներում տնտեսական ներառականությանն աջակցելու ԵՄ հաստատակամ հանձնառության եւս մեկ հիանալի օրինակ է՝ որպես ԵՄ հարմարեցված տնտեսական եւ ներդրումային ծրագրերի մաս:

«EFSD+ երաշխիքային ծրագրի միջոցով մենք կմոբիլիզացնենք 4 միլիարդ եվրո անտառային ոլորտի համար՝ մեղմելու կլիմայի փոփոխության ծանր ազդեցությունը, եւ եւս 2 միլիարդ եվրո՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում աշխատատեղերի ստեղծման համար, մասնավորապես՝ արտադրության, մատակարարման շղթայի եւ գյուղատնտեսության ոլորտներում», – ասել է Վարհեին: «Մենք հանձնառու ենք հասանելի բոլոր գործիքներով խթանել տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը մեր գործընկեր երկրներում՝ ապահովելով երկարաժամկետ նվիրվածություն տնտեսական ներառականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031