Սպուտնիկ Արմենիա. ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանում իր ելույթը եզրափակեց նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի խոսքերով. «Մարդկությունը ոչ թե տեխնոլոգիայի առաջընթացն է, այլ թույլերին պաշտպանելու կարողություն»։
Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է ներկայացնել առաջադեմ ձեռքբերումները և կիրառելի գործիքները դատախազության իրավապաշտպան գործառույթն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, ՌԴ կարող է ներկայացնել իր փորձը, թե ինչպես վիճարկել խարդախությունները դատարաններում, երբ վարկային գործարքներն իրականացվում են առանց հաճախորդների իմացության՝ էլեկտրոնային ծառայությունների միջոցով:
ԱՊՀ երկրների դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստից հետո Կրասնովը մեդալներ է հանձնել իր հայ գործընկեր Աննա Վարդապետյանին և մյուս դատախազներին։