Լրահոս
25-ամյա պատմություն
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում չտրվել այս սադրիչ հայտարարություններին, չհնչեցնել որևէ քաղաքական գնահատական՝ ուղղակի հեծանիվ քշել»

Հոկտեմբեր 04,2024 15:11

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել:

Նա ասել է․ «Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել, և նրանք չպետք է
մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ օգնություն և ինչպես էին դիմում Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով, գուցե օրական տաս անգամ, որպեսզի դադարեցվի պատերազմը:

Թող չմոռանան հակաահաբեկչական գործողությունը։ Պետք է հիշեն, որ այդ աշխարհագրության պայմաններում մենք հասանք մեր ուզածին։ Առանց որևէ մեկի կամ որևէ բանի հաշվի առնելու, մենք ընդամենը մի քանի ժամում արմատախիլ արեցինք անջատողականության արմատները․․․»։

ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում չտրվել այս սադրիչ հայտարարություններին, չհնչեցնել որևէ քաղաքական գնահատական, որևէ կապ չհաստատել արտաքին դերակատարների հետ, ուղղակի հեծանիվ քշել, խաշլամա ուտել և շարունակել «խեղճիզմի» քաղաքականությունը, ինչն աներկբայորեն հանգեցնելու է «խաղաղության»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031