ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Քննարկվել են զբոսաշրջության, ծառայությունների, առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունները։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը։
Նախարարը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողների համար, և երկրի իրավական բազան ու պետական քաղաքականությունն ուղղված են ներդրումների ներգրավմանը։
Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Պապոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։
Կարդացեք նաև
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն