Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց

Հոկտեմբեր 04,2024 14:21

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց: Վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։

Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց հենց միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր պրոցեսը տանել իրավական, այլ ոչ թե քաղաքական հանգուցալուծման ճանապարհով:

Անկախ նրանից, թե քաղաքական պատվերն ում է իջեցվում` ոստիկանին, քննիչին, դատախազին, դատավորին մեկ է` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր որոշումը ծանր հետևանքներ է թողնելու ոչ միայն քաղաքական թիրախավորման տակ հայտնվածի, այլ նաև իր վրա:
Իսկ գործող իշխանությունը երբեք չի ներել ու չի ներելու բոլոր նրանց, ովքեր օրենքն ու բարոյականությունն առաջնահերթ են համարում:

Սրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձում է մաքսիմալ իրեն շրջապատել ստրուկի հոգեբանությամբ, քծնող, կարծիք չունեցող, բարոյական ցածր արժեքային համակարգով կամակատարներով:

Իսկ ովքեր թեկուզ նվազագույն չափով սկզբունք կամ մասնագիտական պարտքի կարևորություն են ի ցույց դնում, նրանցից արագ ազատվում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031