«Ադրբեջանն այսօր». Իլհամ Ալիև. «Հայաստանը այսօր միացել է վտանգավոր խաղերի, սակայն նրանք թող չմոռանան 44-օրյա պատերազմի պատմությունը։ Նրանք թող չմոռանան, թե ինչպես ծնկաչոք մեզնից ներում էին խնդրում, թե ինչպես միգուցե օրը 10 անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էին Ռուսաստանին, որ պատերազմը կանգնեցվի։
Ես զգուշացնում եմ Հայաստանին` դադարեցրեք վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից մեծամասշտաբ զինվում են։ Ո՞վ է տալիս նրանց զենք. Ֆրանսիան և մյուս հակաադրբեջանական երկրները։ Ինչո՞ւ են այդ զենքերը անվճար տալիս։ Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը և զբաղվեն իրենց գործերով։
1992 թվականին, երբ կորցրել էինք մեր հողերը, Ամերիկան մեր դեմ պատժամիջոցներ կիրառեց։ 2001 թվականին այդ պատժամիջոցները չեղարկվեցին, քանի որ սկսվեց նրանց օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում, սկսվեց նվաճողական պատերազմ և մենք նրանց անհրաժեշտ էինք։ Քանի դեռ նրանք Աֆղանստանում էին, ամեն տարի ԱՄՆ նախագահը չեղարկում էր պատժամիջոցները։ Հենց դուրս եկան Աֆղանստանից պատժամիջոցները նորից կիրառվեցին։ Կարելի՞ է լինել այսքան անշնորհակալ»։