«Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորախումբը ներմուծել Անդրկովկաս՝ իբր նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Նա նշել է՝ «զենքի արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը Հայաստանի կառավարությունից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը ինչը Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ-ից Հյուսիսատլանտյան դաշինքից՝ Բաքվի հետ իր ապագա հարաբերությունների հարցում»:
Ըստ Բորտնիկովի՝ ձգձգելով Երևանի և Բաքվի բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը` դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ–ի հովանու ներքո:
«Անդրկովկասում ՆԱՏՕ–ի ամրապնդումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանի կայունությանը»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենը: