Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում իմ ելույթից հետո շատերը հարցնում էին, թե պրակտիկ առումով այդ իրադարձությունը ինչ կարող է տալ Հայաստանին։ Ես նշում էի, որ դա առաջին հերթին կարող է փոխել մտածողությունը Վաշինգտոնում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ։
Երեկ նույն Հելսինկյան հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի հարավկովկասյան գլխում արձանագրվում է, որ մեր տարածաշրջանի վերաբերյալ արևմտյան ավանդական պատկերացումները արդեն հնացած են, և նոր մոտեցումների անհրաժեշտություն կա։
Հայաստանի վերաբերյալ ռեկոմենդացիացիաները գրեթե նույնական են իմ ելույթում հնչեցված ռեկոմենդացիաների հետ։