Ermenihaber. Ստամբուլում կայացել է Միջին միջանցքի կապուղիներից մեկը հանդիսացող Լապիս Լազուլի երթուղու երկրների (Ադրբեջան, Վրաստան, Աֆղանստան, Թուրքմենստան, Թուրքիա) տրնասպորտի նախարարների հանդիպումը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթում նշել է, որ «Թուրքիան արևելքից եկող գոյություն ունեցող գծերի և Զանգեզուրի միջանցքի նման պլանավորվող նոր գծերի հետ միասին ամենօրյա ռեժիմով աշխատում է նաև հարավից եկող երթուղիների ուղղությամբ, ինչպիսին է Զարգացման ճանապարհը»։
Նա նշել է, որ Իրաքի և Պարսից ծոցի երկրների հետ ցանկանում են իրականացնել «Զարգացման ճանապարհի նախագիծը», որը կկապի Պարսից ծոցը Թուրքիային, ինչպես նաև հավելել, որ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Բուլղարիայի հետ՝ բացելու երկրորդ երկաթուղին, որպեսզի խցանումներ չլինեն:
Անդրադառնալով Լապիս Լազուլի երթուղու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպմանը, թուրք նախարարն ասել է․ «Նրանք հանգամանալից մտքեր փոխանակեցին մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ներդրումները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի սակագնային և մաքսային պրակտիկան, վարչական հարցերը, անվտանգության միջոցառումները և ռիսկերի կառավարումը»։
Կարդացեք նաև
Ուրալօղլուն երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ։
Թուրք նախարարը X–ում գրել է, որ իր «թանկագին» գործընկերոջ հետ քննարկել են Ասիայի և Եվրոպայի միջև ուժեղ և ռազմավարական կապ ապահովող Միջին միջանցքի հարցը։
«Շարունակելու ենք աջակցել յուրաքանչյուր ոլորտում ջան Ադրբեջանին և համագործակցության մեջ լինել մեր եղբայրների հետ»,-գրել է Ուրալօղլուն։