Հոկտեմբերի 3-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ «Հավատքի, հիշողության վայրեր. Սակրալ տեղագրությունը նախաարդի Կովկասում» խորագիրը կրող գիտաժողովի բացումը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով գիտաժողովի թեմայի կարևորությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը աղվանականացնելու, պատմական ռեվիզիոնիզմի, պատմության կեղծման փորձերին հակազդելու, գիտական լույս սփռելու անհրաժեշտության համատեքստում:
Գիտաժողովի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ Մխիթարյան միաբանության անդամ, հայագետ, փիլիսոփա Լևոն Պողոս արքեպիսկոպոս Զեքիյանը: Արամ Իփեկջյանի կատարմամբ հնչեց հայկական դուդուկի մեղեդին՝ ներկայացնելով Նարեկացու տաղերից և Կոմիտասի ստեղծագործություններից:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 3-5-ը Ավստրիայի գիտությունների ակադեմիայում և Վիեննայի համալսարանում կայանալիք գիտաժողովին մասնակցելու և զեկուցումներով են հանդես գալու աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 3 տասնյակ գիտնականներ: Գիտաժողովի գործընկերներն են Ավստրիայում ՀՀ դեսպանությունը, Ավստրո-հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը և Վիեննայի Մխիթարյան միաբանությունը:
Ավստրիայում ՀՀ դեսպանություն