Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. «Հետք»

Հոկտեմբեր 04,2024 11:21

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարվա սեպտեմբերի 3-ին 743 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ։

«Բիդեք» ՍՊԸ-ի 75%-ը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Ընկերության 25%-ը պատկանում է Գառնիկ Ավետիսյանին, որը Մհեր Սեդրակյանի ընկերն է։ Ընկերության հիմնադրումից՝ 2009 թվականից մինչև 2019 թվականը Գառնիկ Ավետիսյանին էր պատկանում «Բիդեք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։

ԿԳՄՍՆ-ի հետ «Բիդեք» ՍՊԸ-ն մեկ պայմանագիր էլ 2023 թվականին էր կնքել՝ Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման համար։ Պայմանագրի գինը 431 մլն 980 հազար դրամ էր։

Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Բիդեք» ՍՊԸ-ի հետ այս տարվա մայիսի 23-ին 438 մլն 822 հազար դրամի պայմանագիր էր կնքել։ Դրանով նախատեսվում է հիմնանորոգել Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-Մ-1 ավտոճանապարհի Հրազդան գետի վրա գտնվող կամուրջը։

2021-2022 թվականներին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի և ոստիկանության հետ 3 պայմանագիր էր կնքել, ընդհանուր 5 մլրդ 392 մլն դրամ արժեքով։

Արմեն Ղազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031