[Երևան, 4 հոկտեմբերի] Ինեկոբանկն իր նորարարական մոտեցումներով ու լուծումներով այս տարի ևս տարվա ամենաթվային միջոցառման մի մասն է՝ ԴիջիԹեք Ընկերը, և հրավիրում է իր հավատարիմ հաճախորդներին ու միջոցառման բոլոր հյուրերին թվային թռիչքի։
Հոկտեմբերի 4-ից 6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու տեսլականը համախմբող ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսին Ինեկոբանկը ներկայացնում է հաճախորդների առօրյան ու բանկային փորձառությունը առավել հարմարավետ դարձնող իր պրոդուկտներն ու հատուկ առաջարկները:
Ի թիվս նոր թվային լուծումների, բանկն այս տարի առաջարկում է նաև ընդլայնված հնարավորություններով իր քարտերն ու հաշվի փաթեթները, որոնք նախատեսված են առանձնահատուկ կենսակերպը, ճամփորդություններն ու ճամփորդական բոլոր առավելությունները և ժամանակն արժևորող հաճախորդների համար։ Բանկի բոլոր ծառայությունների հիմքում հավելյալ հարմարավետություն ապահովելու ձգտումն է, որպեսզի հաճախորդները կարողանան ոչ միայն հեշտությամբ կատարել իրենց ֆինանսական գործարքները, այլև լիարժեք վայելեն իրենց առօրյան՝ անկախ ժամանակից և տարածությունից։
«Մենք, որպես առաջատար թվային բանկ, ավանդաբար մասնակցում ենք տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառմանը և ներկայացնում մեր նորություններն ու նորարարությունները։ Այս տարի Ինեկոբանկը կրկին ԴիջիԹեքում է, բայց ավելի մեծ մասշտաբով, նոր հնարավորություններով և յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին համապատասխան լուծումներով։ Սա նաև հրաշալի առիթ է ՏՏ համայնքի, ինչպես նաև մեր հաճախորդների ու գործընկերների հետ հանդիպելու, նրանց ֆինանսական հետաքրքրություններին ու պահանջմունքներին իրական միջավայրում ծանոթանալու և գաղափարակիցների հետ շփվելու համար »,-նշում է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։
Կարդացեք նաև
Ինեկոբանկը շարունակաբար ստեղծում է այնպիսի թվային լուծումներ, որոնք նախատեսված են ամենատարբեր ֆինանսական հետաքրքրություններ ու նախընտրություններ ունեցող հաճախորդների համար։ Անընդհատ կատարելագործվող և նոր հնարավորություններով հագեցվող InecoMobile հավելվածը, ֆինանսավորման նոր գործիքները, ժամանակակից վճարային մեթոդներն ու ընդլայնվող քարտային հնարավորությունները դրա վառ ապացույցն են։
Այս ամենը և շատ ավելին է սպասվում ԴիջիԹեքի այցելուներին Ինեկոբանկի կանաչ գոտիներում, ուր կարող են տեղում ծանոթանալ նոր լուծումներին և օգտվել հատուկ առաջարկներից։ Իսկ բոլոր նորարար ու ստեղծագործ հյուրերն իրենց հետաքրքիր գաղափարներով կարող են անմիջական մասնակցություն ունենալ InecoMobile-ն է՛լ ավելի կատարելագործելու հարցում։
Այսպիսով, ԴիջիԹեք էքսպոյի ողջ ընթացքում Ինեկոբանկի այցելուներին թվային և իրական թռիչք ու բազում անակնկալներ են սպասվում։ Ի դեպ, թռիչքների համար «ուղևորներին» անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։