Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ Փաշինյանն էլի խաբեց. ոստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2024 10:10

2018 թվականի նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը»։

Իրականում սկզբնական փուլում իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին սահմանային դիրքեր։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Երբ Նիկոլ Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծացան, ոստիկանների ուժը արդեն սկսեցին օգտագործել երկրի ներսում՝ քաղաքացիներին բառի բուն իմաստով «ջարդուփշուր» անելու համար։

Հետագայում, տարբեր բողոքի ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ, հանրությունը, ականատես եղավ ոստիկանների, տարատեսակ սեւ եւ կարմիր բերետավորների կողմից բռնության աննախադեպ դեպքերի:

Այս ընթացքում, սակայն, ոստիկանները հասցրել էին այլ աննախադեպ բան էլ անել՝ ծեծել փաստաբանների:

Ոստիկանները նաեւ պատգամավորների ծեծեցին, մարդիկ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառված միջոցների հետեւանքով հաշմանդամ դարձան:

Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը օրենքի նախագիծ ներկայացրեց ԱԺ-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքի փաթեթով այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ներքին գործերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու: Նրանց պաշտպանության գործառույթը սահմանը չի ներառելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031