Արցախցի բարեկամս է պատմում. «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն իրականացնում է «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» անվամբ ծրագիր։ Որպես բազմանդամ ընտանիք՝ անցյալ տարի մեզ եւս ընդգրկել էին այդ ծրագրում՝ երկու ամիս անվճար օգնություն էին տրամադրել։ Ասել էին, որ այն գործելու է նաեւ հաջորդ տարի։
Մոտ մի տարի է անցել, բայց ձեն-ձուն չկար։ Մեր հայրենակիցներից իմացանք, որ երկրորդ փուլում իրենց եւս ընդգրկել են։ Նրանց մեջ կան 2-3 անդամներից կազմված ընտանիքներ, որոնք օգնություն էին ստացել նաեւ առաջին փուլում։
Կապվեցինք Երեւանում գտնվող ՄԱԿ-ի այդ ծրագիրն իրակսնացնողների հետ, պատճառաբանեցին, որ իբր թե մեր համարով զանգել են, որպեսզի մեզ էլ ընդգրկեն, բայց զանգերին չենք պատասխանել։ Ասացին նաեւ, որ մեզնից ավելի վատ վիճակում գտնվողներ էլ կան, նրանց են ընդգրկել։ Նախ՝ խաբեցին, որ զանգել են։ Նրսնցից ոչ մի զանգ չենք ստացել մեր գրանցած համարով։ Երկրորդ՝ առանց տեղյակ լինելու մեր վիճակի մասին, ինչպե՞ս են պարզել, որ ավելի վատ պայմաններում սպրողներ կան…
Պարզ է, որ այս անգամ ընգրկել են իրենց ծանոթներին, անգամ 2-3 անդամ ունեցող ընտանիքների, որոնք մինչ այդ էլ էին օգտվել վերոհիշյալ ծրագրից։
Կարդացեք նաև
Արդեն ստիպված ենք մտածել, որ նույնիսկ միջազգային կառույցների այս կամ այն ոլորտներում, եթե հայեր կան աշխատող, ապա անպայման խաբեություններ եւ անարդարություններ պիտի լինեն։ Արտերկրում ապրող բարեկամներս ասում են, որ իրենք հայերի խանութներից երբեք չեն օգտվում։ Ամեն անգամ երբ խղճում ու այցելում են նրանց խանութները, անպայման խաբում են, միշտ ստոր մի բան են անում…»։
Տխուր ու ցավալի է։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Ա». -պատրաստ ենք տրամադրել կոնտակտներ, ընտանիքի հետ կապվելու համար:
«Առավոտ» օրաթերթ
03.10.2024