Բաքուն վերջին շրջանում պարբերաբար Երևանից պահանջում է տվյալներ տրամադրել 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների մասին։
Նախօրեին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին՝ մի շարք երկրների օմբուդսմեններին, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։
Մեղադրելով Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ, Ալիևը օրերս էլ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել էր, թե Հայաստանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին։ Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե այս ընթացքում անհետ կորել է մոտ 4 հազար ադրբեջանցի։
Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։
Կարդացեք նաև
«Մենք էդ տեղերն ասել ենք, իրենք էլ էդ տեղերը լավ գիտեն Արցախի տարածքում, մերոնք փոխանցել են. թե՛ աճյուններ են փոխանցել, թե՛ ամեն ինչ: Իրենք անընդհատ ուզում են, անեն էլ պիտի ասեն, չանեն էլ: Իրենց մահանա է պետք, որ իրենք անընդհատ ձգձգեն խաղաղության պայմանագրի հետ կապված: Վաղն էլ ուրիշ բան կասեն», – ասաց Մոլքոնյանը:
«Ազատության» հարցին՝ «կարծում եք, որ մենք այլևս չունե՞նք որևէ տեղեկատվություն, որ կարող ենք տրամադրել», նա պատասխանեց. – «Ինչ ունենք, փոխանցել ենք իրենց»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: