Ծաղկաձոր առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Ծաղկաձոր Օփեն մրցաշարում, որին մասնակցում են տասը երկրների ներկայացուցիչներ, հինգերորդ տուրից հետո ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչներից երեքը ընթանում են առաջատարների տասնյակում:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 4,0 միավորով բաժանում է 2-ից 5-րդ տեղերը, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանն ու միջազգային վարպետ Արթուր Դավթյանը 3,5-ական միավորով առայժմ զբաղեցնում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 10-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ