Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում հոկտեմբերի 10-ին արտագնա խաղում ուժերը կչափի Ֆարերյան Կղզիների ընտրանու հետ, իսկ երեք օր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիային:
Այդ հանդիպումներին ընդառաջ հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն|Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկող նախապատրաստությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է 24 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ-«Նոա», Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա», Հենրի Ավագյան-«Փյունիկ»:
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան-«Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան), Անդրե Չալըշըր-«Բրոմապեյկարնա» (Շվեդիա), Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան), Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան), Սերգեյ Մուրադյան-«Նոա» Էրիկ Սիմոնյան-«Ուրարտու», Էդգար Գրիգորյան-«Արարատ-Արմենիա», Կամո Հովհաննիսյան-«Արարատ-Արմենիա»:
Կարդացեք նաև
Կիսապաշտպաններ|հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու-<Ռուբին» (Ռուսաստան), Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Շեցին, Լեհաստան), Էդգար Սեւիկյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան), Ժիրայր Շաղոյան-«Դեբրեցեն» (Հունգարիա), Արթուր Միրանյան-«Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա), Լուկաս Սելարայան-«Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա), Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա), Արտակ Դաշյան-«Նոա», Արթուր Սերոբյան-«Արարատ-Արմենիա», Հովհաննես Հարությունյան-«Արարատ-Արմենիա», Գոռ Մանվելյան-«Նոա», Արամ Խամոյան-ԲԿՄԱ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ