«Ազատություն». Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հերքել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին տեղեկությունը։
Հոկտեմբերի 2-ին այս մասին հաղորդել էր ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։
Լրատվամիջոցը պնդել էր, որ Իվանիշվիլիի չորս զավակներից երեքը, որոնք բնակվում են արտերկրում, չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշվիներից։
«Ֆորմուլան» նաև նշել էր, թե խոսքը նախնական պատժամիջոցների մասին է, և Իվանիշվիլիի զավակների բանկային հաշիվներն այժմ ստուգվում են իրավապահների կողմից։
Կարդացեք նաև
«Բոլոր ֆինանսական բնույթի պատժամիջոցների մասին տեղեկությունները ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանրայնացնում է», – մեկնաբանելով ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկությունները՝ հայտարարել է Միացյալ Նահանգների դեսպանատունը։