Լրահոս
Օրվա լրահոսը

«WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը»

Հոկտեմբեր 03,2024 18:02

Մեկնարկում է WCIT2024/DigiTec-ը՝ ԴիջիԹեք Էքսպո, աննախադեպ համերգային ծրագիր և կոնգրես համաշխարհային խոսնակներովհոկտեմբերի 4-7-ը Հայաստանը կդառնա տեխնոլոգիական մտքի կենտրոն

 Հոկտեմբերի 3, Երևան։ Մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվելու է ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում (հոկտեմբերի 4-6), աննախադեպ բացման համերգային ծրագիր է ներկայացվելու Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 4), և շուրջ երեք օր Մարզահամերգային համալիրում անցկացվելու են Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ (հոկտեմբերի 4-7)։

Հոկտեմբերի 4-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կբացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և ոչ միայն առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։

Ֆասթեքս-ի և Ֆաստբանկի հետ համատեղ հոկտեմբերի 4-ին տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի մեկնարկային համերգային ծրագիրը Հանրապետության Հարապարկում՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

«Երկար նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է տարվա տեխնոշաբաթը։ WCIT2024/DigiTec-ը ընդգրկում է բազմաթիվ միջոցառումներ՝ hոկտեմբերի 4-ին մեկնարկում ենք ԴիջիԹեք-ով, որին կհաջորդի համերգ Հանրապետության հրապարակում՝ բացառիկ տեխնոշոույով և հրավառությամբ, իսկ հոկտեմբերի 5-7-ը տեղի կունենան բուն միջոցառումները Մարզահամերգային համալիրում»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ https://agenda.wcit2024-digitec.com/p/W77LfzT8eo

Մասնավորապես, «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։ Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։ Այս և տասնյակ այլ համաշխարհային խոսնակների ելույթները մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա ամերիկացի գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին՝ հոկտեմբերի 4-7-ը,  Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար:

«Այս տարվա WCIT2024/DigiTec-ն աննախադեպ է լինելու խոսնակների, մասնակիցների, համընթաց միջոցառումների, ցուցահանդեսների և շոուների առումով, ինչպես նաև մի քանի անգամ ավելի լայնամասշատաբ է լինելու նախկիններից։ Մենք չէինք կարող այս ամենին հասնել առանց մեր գործընկերների»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Մրցույթում Հայաստանը կներկայացնեն WITSA World Cup-ի հաղթող ստարտափի անունը։

«Մեզ համար չափազանց կարևոր է նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումների հյուրընկալումը Հայաստանում, որը միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայանալի դառնալու հնարավորություն է տալիս։ Սա նաև բացառիկ հնարավորություն է տալիս ոլորտի ներդրողներին բացահայտելու հայկական ՏՏ ոլորտը և ներդրումային ու համագործակցային կապեր ստեղծելու։ Այս համագործակցությունը պետություն-մասնավոր գործակցության հաջողված փորձ է, որը նպատակ ունի հայաստանյան տեխնոլոգիական ոլորտը տեսանելի դարձնելու նաև միջազգային հարթակներում»,-ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարարի խորհրդական, WCIT2024/DigiTec-ի համակարգող Նազելի Հայրապետյան։

Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, վերջին տարիներին իր շուրջն է համախմբել գլոբալ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

«ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհաին հարթակ։

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևոր է համարում լինել գլխավոր գործընկեր՝  ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսին, WCIT2024/DigiTec-ին, որը տարածաշրջանի համար կարևոր և մասշտաբային միջոցառում է:
Մենք նախաձեռնել ենք բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործընթացը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու հետաքրքիր ելույթով, որը կուղեկցվի օնլայն ռեժիմով արհեստական բանականությամբ ինտեգրված երաժշտությամբ, նաև մեր հրավերով հանդես է գալու համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Բոլորին կսպասենք հոկտեմբերի 4-ին ժամը 19:30-ին Հանրապետության հրապարակում»,-նշեց Ֆասթեքսի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը։

BANA Angels-ի հետհամագործակցության շրջանակում համաժողովի օրերին, Հայաստանում կանցկացվի նաև Investor Tour (Ներդրողների այց)։ Այս միջոցառման շրջանակում Հայաստան  են ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր ոչ միայն կմասնակցեն կոնֆերանսին, այլև կծանոթանան հայաստանյան ստարտափ էկոհամակարգին, ընկերություններին։

Համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որն առկա է ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների,  ՏՀՏ լուծումների  միջոցով ընդգծելու կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնելու տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես Արհեստական բանականության ուղղությամբ:                                       .

ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերություններին կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։

Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։ ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

Պատվիրակների համար համաժողովն իրենց ներդրումային ծրագրերն ու գաղափարները ցուցադրելու հարթակ կդառնա՝ ճանապարհ հարթելով միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերության համար և զարգացնելու կայուն տեխնոլոգիական առաջնորդությունն ու նորարարությունը, բոլոր ներկաներին հնարավորություն կընձեռվի հեռանկարային համագործակցություն հաստատելու թե հայաստանյան, թե միջազգային գործընկերների հետ։

Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

WCIT 2024/DigiTec-ի գործընկերներն են՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

                  Կայքէջ։   https://wcit2024-digitec.com
Facebook: https://www.facebook.com/wcit2024.digitec

ԱՏՁՄ-ի մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։
Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

   Պաշտոնական կայքէջ՝ https://www.uate.org/

ԴիջիԹեք-ի մասին «ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

Facebook՝ https://www.facebook.com/digitec.armenia/

                  Instagram՝  https://www.instagram.com/digitec.armenia/

                 Youtube՝ https://www.youtube.com/@TheUATE/videos
                Կայքէջ՝ http://www.digitec.am

 WCIT 2024/DigiTec

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031