Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկելու համար վավերացրին Հռոմի ստատուտը, բայց ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չեն ներկայացրել Ադրբեջանի դեմ

Հոկտեմբեր 03,2024 17:06

2022 թվականի հոկտեմբերի 3-ին ադրբեջանական սոցիալական ցանցերում է հայտնվում մի ահասարսուռ տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, որ ադրբեջանցի զինվորները մի բարձրադիր զինվորական դիրքում գնդակահարում են արդեն անզեն հայ զինծառայողներին: Հետագայում մարդու իրավունքների տարբեր կառույցներ զեկույցներ են կազմում այդ մասին, որ 7 զինծառայող գնդակահարվել է ՀՀ արդեն օկուպացված ինքնիշխան տարածքում եւ արդեն իսկ ռազմագերու կարգավիճակ ունեցող զինծառայողներ են եղել: Այսօր ուղիղ եթերով զինվորների այս գնդակահարության դեպքին է անդրադարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

The working group for the management of the humanitarian crisis in Artsakh, on the instructions of the RA Prime Minister, organized ‘Humanitarian aid to Nagorno-Karabakh. Food for life’ initiative and transported the aid by cars from Shahumyan Square in Yerevan to Artsakh

Նա հիշեցրեց, որ միջազգային հումանիտար իրավունքով, եթե զինվորը զենքը հանձնում է, վայր է դնում, այդ պահից համարվում է ռազմագերի ու իրավունք չկա նրա դեմ ուժ, բռնություն, առավել եւս սպանություն կիրառել: Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, միջազգային քրեական հանցագործություն:

«Այդ 7 զինվորի գնդակահարության դեպքը օրեր շարունակ ՀՀ-ում քննարկվում էր, ՀՀ դիվանագետները կապ էին հաստատում մայրաքաղաքներում տարբեր մարմինների հետ, բազմաթիվ դատապարտող հայտարարություններ եղան: ԱՄՆ դեպարտամենտից սկսած՝ մինչեւ Շառլ Միշել: Բազմաթիվ դատապարտող հայտարարություններ, որ պետք է քննություն իրականացվի, պարզեն: Ադրբեջանը բնականաբար հայտարարեց՝ նման բան չկա, իրենց դատախազությունը քննություն կիրականացնի, բայց մեծ հաշվով ծածկադմփոց տեղի ունեցավ: Ռազմագերիների մարմինները փոխանցվեցին ՀՀ-ին, պաշտոնապես միջազգային բոլոր ատյաններում արձանագրված է, որ տեղի է ունեցել միջազգային քրեական հանցագործություն:

Մենք ունենք մի իրավիճակ, որ բոլոր ատյաններում բոլոր մակարդակներում արձանագրված է Ադրբեջանի հանցագործությունը եւ դրանից անցնում է մոտ մեկ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ ԱԺ է ուղարկում վավերացման Հռոմի ստատուտը, Միջազգային քրեական դատարանի ստատուտը, որի վավերացման արդյունքում ՀՀ-ն դառնում է Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ:

ՀՀ-ն՝ միանալով այդ ստատուտին ու պաշտոնապես տեղեկացնելով ՀՀ քաղաքացիներին, որ դա անում ենք, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք այն ագրեսիաների համար, որոնք դեռ սկսել են 2021 թվականի մայիսից: Այդպիսի հետադարձ ուժով է ՀՀ-ն ընդունել Հռոմի ստատուտը: Որ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ-ն ներկայացնի իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերն ընդդեմ Ադրբեջանի ռազմական ղեկավարության ու Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական էլիտան անհատական քրեական հետապնդման ենթարկվի միջազգային մակարդակում: Բոլոր նրանք, որոնք հրաման են տվել ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, կատարել սպանություններ…սակայն որեւէ գործով ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի ոչ մի գործ չի ներկայացրել:

Այսինքն՝ դուրս է գալիս, որ ժողովրդավարական իշխանությունը ժողովրդավարական խորհրդարանում մեր ժողովրդին ներկայացնում է, որ հրատապորեն վավերացնում ենք այս փաստաթուղթը, որ ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկենք, որից ուղիղ մեկ տարի անց ոչ մի դիմում չի տալիս ընդդեմ Ադրբեջանի:

ՀՀ օկուպացված տարածքների հարցով վարչապետը հայտարարում է, որ զինված ուժերով չենք գնալու ազատագրենք, լավ, դրա համար վավերացրել ենք այս փաստաթուղթը ու միացել Միջազգային քրեական դատարանին, բա իրավական ճանապարհով ինչու չեք անում:

Այս յոթ զինվորների ու հարյուրավոր զինվորների նկատմամբ վայրագության համար տեղեկացնում եք, որ պիտի դիմենք Հաագայի դատարան ու չեք դիմում, ինչպես կարող եք բացատրել այս փաստը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031