Region monitor. Լատվիացի պատգամավոր Նիլ Ուշակովին Եվրախորհրդարանն ընտրել է որպես Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ, իսկ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվել են որպես նրա տեղակալներ:
«Տարածաշրջանում կան և՛ ներքին իրադարձություններ, և՛ տարածաշրջանային հակամարտություններ, որոնք փոխել են աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչն ուղղակիորեն ազդում է Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Ուշակովը։