Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2024»-ում 9 դիրքով առաջընթաց է գրանցել նախորդ տարվա համեմատ

Հոկտեմբեր 03,2024 15:03

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024թ. թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս 2024»-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը:

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով:

Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031