Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գասպարյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. «Հետք»

Հոկտեմբեր 03,2024 14:19

«Հետք». Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը դիմել է Վարչական դատարան՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը՝ վարչական տույժ կիրառելու մասին, անվավեր ճանաչելու պահանջով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ․ հուլիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ․ դրամի չափով՝ շահերի բախմանն առնչվող գործողություններ կատարելու համար։

Դատարանում Դիանա Գասպարյանի շահերը պաշտպանում է Էդվարդ Ափոյանը։ Նա փաստաբան է, միևնույն ժամանակ Վաղարշապատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ավագանու անդամ, այսինքն՝ Դիանա Գասպարյանի հետ ունի քաղաքական կապեր:

Էդվարդ Ափոյանից հետաքրքրվեցինք՝ Դ. Գասպարյանի շահերը դատարանում պաշտպանում է որպես ավագանու անդա՞մ, թե՞ փաստաբան, վերջինս նշեց՝ որպես փաստաբան։

Նշենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանն ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:

Էդվարդ Ափոյանն ինքը պիտի դիմեր Փաստաբանների պալատ, որ կասեցվեին լիազորությունները, այնինչ, ոչ միայն չի կասեցրել արտոնագրի գործողությունը, այլև պաշտպանում է թիմակցի շահերը՝ հանդես գալով որպես գործող փաստաբան: Է. Ափոյանը չհերքեց, որ արտոնագիրը չի կասեցվել: Մեր այդ հարցին պատասխանեց՝ «դեռ չի կասեցրել»:

Ինչ վերաբերում է Դ. Գասպարյանի կողմից դատարանում վիճարկվող որոշմանը, ապա վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։ Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Գրիշա Բալասանյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031