Իրանը չեղարկել է թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո:
«Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,- հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն: