Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Եթե ՀՀ ղեկը հիմա փոխանցվի Անահիտի արձանի ձեռքերին, իսկ գլուխը որոշումներ կայացնի, ավելի քիչ վնաս կտա ՀՀ-ին, քան այսօրվա իշխանությունները»

Հոկտեմբեր 03,2024 14:11

«Ես զարմանում եմ ձեր զարմանքի վրա։ Ամեն տեղ, որտեղ հասարակությունն ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր՝ լինի համալսարան, բուհական միջավայր, թե հեռուստաընկերություն»,- իր գործով դատական նիստից հետո լրագրողների հարցին՝ երեկ Հանրային հեռուստաընկերությունը ոստիկանները հանրությունի՞ց էին պաշտպանում, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Հանրայինը վաղուց հանրային չէ․ փաշինյանական է․ «Գուցե մեր ժամանակ էլ լիարժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել։ Հիշում եմ՝ Նիկոլը Հ1-ի էկրաններից չէր իջնում մեր ժամանակ․ Հ1-ի բոլոր հաղորդումներում՝ ժամանցային, իմիջային, քաղաքական։ Անգամ ես եմ մեկ անգամ իմ հաղորդաշարում հյուրընկալել։

Իսկ Պետրոսը Ղազարյանը, որը երեկ ուղիղ եթերում ստում էր, 2018-ի դեկտեմբերից հետո, երբ վերջին անգամ Հանրային գնացի՝ իրեն հյուր, դիմել եմ, որ ինձ հրավիրի հյուր, իսկ, ես կներեք, անհամեստությանս համար, ամենավերջին մարդը չեմ ՀՀ քաղաքական դաշտում, որին հինգ տարի չեն հրավիրել եթեր։ 15 ամիս կալանքի տակ էի, բա մնացած երեքուկես տարի՞ն ինչու չեն հրավիրել։ Հ1-ում կա սև ցուցակ, և սրբազանի դժգոհությունները մեղմ էին և իրավացի»։

Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի առիթով էլ Արմեն Աշոտյանն ասաց․ «Ալլա Պուգաչովան մի երգ ունի՝ нас бьют, мы летаем։ Նիկոլը ռեմիքս արեց` нас бьют, мы балтаем․ մոտավորապես սենց վիճակ էր։ Պետական, քարոզչական, դիվանագիտական, քաղաքական սնանկության տոտալ իրավիճակ էր։ Այդ ելույթների մասով շատ է քննարկվել, ավելացնելու բան չունեմ։ ՄԱԿ-ում նա երբևէ նորմալ ելույթ չի ունեցել․ հիշեք՝ բոլոր վեց ելույթները 2018-ից հետո՝ այդ թվում Հայոց ցեղասպանության հետ կապված, Արցախի խնդրով»։

Լրագրողները նկատեցին՝ Անահիտի արձանի՝ ՀՀ տեղափոխումն իր նախաձեռնությունն է եղել 2012-ին և հետաքրքրվեցին՝ ի՞նչ կասի, Արմեն Աշոտյանը նշեց․ «Շատ ուրախ եմ, որ Անահիտի արձանը վերադարձել է։ Ափսոս չեմ կարող գնալ։ Տեսնում եք՝ խստացումների տակ եմ։ Վստահ եմ, որ եթե ՀՀ ղեկը հիմա փոխանցվի Անահիտի արձանի ձեռքերին, իսկ գլուխը որոշումներ կայացնի, ավելի քիչ վնաս կտա ՀՀ-ին, քան այսօրվա իշխանությունները»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031