«Գրիգոր Մինասյանի աշխատանքը դրական եմ գնահատում։ Բոլոր այն վայրերում, որտեղ ես աշխատել եմ, ցանկանում եմ, որ բոլոր նախարարներն ու պաշտոնյաներն արդյունավետ գործեն։ Կարծում եմ՝ բազմաթիվ դրական տեղաշարժեր են եղել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականին։
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ական պատգամավորները ստորագրահավաք նախաձեռնեցին Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով, Բադասյանը պատասխանեց․ «Ես չեմ կարծում, որ իրավասու եմ որեւէ կերպ մեկնաբանել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների կամ մի մասի դիրքորոշումը»։
Հարցին, մտավախություն չունի՞, որ մի օր էլ իր համար ստորագրահավաք կկազմակերպեն ՔՊ-ականները, ՊԵԿ նախագահը նման պատասխան տվեց․ «Եթե մեր պատգամավորներից որեւէ մեկը դժգոհ է լինում որեւէ մեկի աշխատանքից, միշտ ասում են այդ մասին, քննարկումներ տեղի են ունենում։ Ես մտավախություններ չունեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ