Լրահոս
Օրվա լրահոսը

Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ

Հոկտեմբեր 03,2024 13:34

Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը:


Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի անվանական արժեքը 1 000 դրամ է: Թողարկվել  է 100 000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10 000 տպաքանակով:

Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները,  որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝  արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն: 90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվեց և զարգացավ հայրենական արտադրությունը: Հիմնադրվեց  «Գրանդ Հոլդինգը», որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել Հայաստանի արտադրության ոլորտի առաջատարի դիրքերը՝ վճարած հարկերի, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների և աշխատատեղերի քանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031