Region monitor. Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն իր բելառուս գործընկեր Ռոման Գոլովչենկոյի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Բելառուս։
Ադրբեջանի կառավարության ղեկավարին դիմավորել են Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, ԱԳ փոխնախարար Իգոր Նազարուկը, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Մահարրամ Ալիևը և այլ պաշտոնյաներ։
Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
«Մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, մենք ընկերներ չենք երրորդ երկրների դեմ, այլ անում ենք ամեն ինչ հանուն մեր ժողովուրդների», – նշել է նա։