ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հայտարարությանը, որ «ՀՀ մտել է 1 տոննայից ավելի կոկաին, բայց այսօր փաստաթղթերի մեջ 730 կգ է» «Շատ հետաքրքիր է, թե ինչ եղավ այն 270 կգ կոկաինը»,- «Մեդիահաբին» տված հարցազրույցում ասել էր Միհրան Պողոսյանը։
Հարցին, թե ո՞ւր է անհետացել կոկաինի մի մասը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ «ՊԵԿ-ը որեւէ թմրանյութ չի առգրավել, բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ ԱԱԾ տիրույթում է։ ՊԵԿ-ը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ։ Պետական եկամուտների կոմիտեին ոչինչ չի հանձնվել, եւ վստահ եմ՝ ոչինչ չի վերացել։ Դիմեք իրավասու մարմիններին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ