Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման մեխանիզմը

Հոկտեմբեր 03,2024 13:04

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում Արման Թաթոյանը հյուրընկալել է գերմանացի մի շարք առաջատար լրագրողների։

Նա ներկայացրել է Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները և արցախահայության բռնի տեղահանման ադրբեջանական մեխանիզմը: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկակացվել են նաև Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցանքների (խմելու ջրի բացակայություն, հողերից ու տներից զրկում, անասնապահության և խոզաբուծությսան վերացում և այլն) ապացունցները, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Արման Թաթոյանը փաստերով է ներկայացրել «Շիակահող» արգելոցի հազարավոր ծառերի հատման ապացույցները, կառուցվող տասնյակ կլիոմետր ռազմական ճանապարհները, որոնք բնապահպանական աղետալի վնասներ են պատճառում Հայաստանին:

Արման Թաթոյանը հատուկ կարևորել է թե´ հայաստանյան, թե´միջազգային լրագրողների հետ համագործակցությունը, այս ներուժն ավելի լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունն՝ ադրբեջանական խախտումներն աշխարհին իրազեկելու, նորերը կանխելու համար` հատկապես COP29-ից առաջ։

Արման Թաթոյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի սահմանային հարցերին, Արցախյան վերջին պատերազմին և ադրբեջանական հանցանքներին:

«Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031