Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը՝ Տիգրանաշենը հանձնելու մասին․ «Սահմանազատման գործընթացն իր բնականոն ուղիով ընթանալու է»

Հոկտեմբեր 03,2024 13:08

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ վերջին շրջանում Տիգրանաշենի հնարավոր հանձնման շուրջ խոսակցությունները դարձյալ ակտիվացել են։

«Ո՞ւմ կողմից են ակտիվացել այդ խոսակցությունները։ Նման խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգերը՝ դեստաբիլիզացնելու Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Կոստանյանը։

Դիտակմանը, որ մարդիկ արդեն ականատես են եղել, որ այս իշխանությունները ՀՀ տարածքները հանձնում են թշնամուն, եւ հիմա մտավախություն կա, որ նոր տարածքներ կհանձնվեն, օրինակ, Տիգրանաշենը, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից որեւէ քառակուսի մետր չի հանձնվել որեւէ մեկին։ Իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, այդ գործընթացն իր բնականոն ուղիով ընթանալու է»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի հայտարարել էր, որ «Ադրբեջանի 86,6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»։ Իսկ այս տարվա ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումիցն հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «պայմանավորվել են կողմերի կողմից կանոնակարգի հաստատումից հետո համաձայնեցնել հերթականությունը եւ շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031