«Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում եւ ի տարբերություն նախորդ շրջափուլի՝ պայմանական՝ 2017-20 թվականների, 2021-24 թվականի շրջափուլում, Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։
Տիգրան Աբրահամյանը վտանգավոր ուղղություն է որակում Ադրբեջանի՝ ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթը եւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մոտեցումը։
«Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաեւ պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։ Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսեւորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում եւ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի եւ սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ