Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիրանցում սահմազատումը նախնական է, հավելյալ մեկնաբանելու ոչինչ չունեմ»․ Վահան Կոստանյան

Հոկտեմբեր 03,2024 12:23

Կիրանցում սահմանազատումը նախնական է իրականացվել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Հարցին, թե Կիրանցի հատվածը, որտեղ սյուներ են տեղադրվել, սահմանազատված տարածք համարվո՞ւմ է, նա պատասխանեց․ «Նախնական»։

Այսինքն՝ անվտանգային խնդիրները շարունակում են չլուծվա՞ծ մնալ, հարցին Կոստանյանը պատասխանեց․ «Առաջարկում եմ ընթերցել այն մամուլի հաղորդագրությունները, որոնք տարածվել են։ Դրան հավելելու եւ հավելյալ մեկնաբանելու ոչինչ չունեմ այս պահին»։

«Այս պահի դրությամբ առաջարկում կենտրոնանալ նրա վրա, որ կանոնակարգը կհաստատվի, երբ ներպետական գործընթացները տեղի կունենան։ Եվ դրանից հետո սահմանազատման գործընթացի հետագա ընթացքը կքննարկվի նաեւ հանձնաժողովների կողմից»,- ասաց Վահան Կոստանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031