Թեեւ երեկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններինն էին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է։ Հանձնաժողովը, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականացնելու է ամբողջ աշխատանքը եւ հորդորեց արցախցիներին՝ իրենց հուզող հարցերով դիմել հանձնաժողովին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անդրադարձավ երեկ խորհրդարանում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի նիստին՝ հայտարարելով՝ այս իշխանությունը շարունակում է՝»ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը․ «Իրենք խոստովանում են, որ պատերազմը վաղը կարող է կրկնվել, բայց չեն փոխում քաղաքականությունը․ հավանաբար պարտավորություններ ունեն»։
Հարցին՝ ո՞րն է կետը, որտեղ Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել «Խաղաղության պայմանագրում», ռեւանշիզմի բացառման եւ ադրբեջանցիների վերադա՞րձը, ինչը երեկ կարմիր թելի նման անցնում էր ընդդիմադիրների հարցերում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ չի բացառում։
«Բացարձակապես չեմ բացառում, որ օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի առկայությունը Երեւանում ռեւանշիզմի դրսեւորում է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ