Համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են մարդիկ խնդրում օրհնել իրենց դրամապանակները, եւ այս դրվագը շահարկվել է ու մեկնաբանությունների տեղիք տվել սոցցանցերում:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանից:
«Դա շատ անիմաստ եւ մեր ժողովրդի մեջ սխալ դրսեւորված ավանդույթ է: Ցավոք սրտի, նման երեւույթներ մեր ժողովրդի մեջ տեսնում ենք, բայց դրանք ընդամենը սովորույթ են եւ ոչ մի կապ չունեն բուն հավատքի եւ հոգեւոր խորհրդի հետ»,-ասաց տեր Եսային:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ