Լրահոս
Օրվա լրահոսը

Փափուկ կաբինետներում կայացված «բնակարանային ապահովման» ծրագիրը, որը մենք որակել ենք որպես արտագաղթի ծրագիր՝ տապալված է. Դավիթ Գալստյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2024 11:25

Խորհրդարանում ՔՊ-ական մեծամասնությունը մերժեց անգամ ընդդիմության նախաձեռնությունը, որով առաջարկվում էր արցախահայերի կենսապայմաններն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել։

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով, իշխանական մեծամասնության դիրքորոշումը զարմանալի չէ՝ Արցախը ոսկոր է նրանց կոկորդին։

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում արցախցիների վերադարձի հարցն են բարձրաձայնում շատ երկրներ, նրանք դատապարտում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ այդ գործողությունները որակել են ցեղասպանություն, եւ միայն այն երկրները, որոնք ադրբեջանահաճո քաղաքականություն են վարում, չեն խոսում Արցախի մասին։ Ցավոք, ադրբեջանահաճո իշխանությունների շարքում են նաեւ ՀՀ օրվա իշխանությունները, որոնք գործում են թուրք-ադրբեջանական տանդեմին սիրաշահելու, ոչ թե հայկական շահն առաջ տանելու ուղղությամբ, ուստի փորձում են բոլոր հարթություններում Արցախի հարցը ձախողել։ Մեր դառը իրականությունը սա է»,- «Հրապարակ»-ին ասում է Դավիթ Գալստյանը։

Արցախի պատգամավորը միանշանակ ու ակնհայտ է համարում ՀՀ իշխանությունների գործելաոճը, որպես ցցուն օրինակ նշում է Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ կապույտ անձնագրերը չճանաչելու փաստը։ Գալստյանի խոսքով, իրենք՝ որպես Արցախի Հանրապետության իշխանություններ, բռնի տեղահանումից ի վեր բարձրաձայնում են, որ արցախահայության կարիքներին ուղղված սոցիալական ծրագրերը պետք է քննարկվեն իրենց պատկան մարմինների հետ, որպեսզի ավելի արդյունավետ ու հասցեական լինեն, բայց անգամ սոցիալական ոլորտում ՀՀ իշխանություններն Արցախի իշխանությունների հետ բոլոր քննարկումներից խուսափեցին։

«Մենք տեսնում ենք փափուկ կաբինետներում կայացված «բնակարանային ապահովման» ծրագիրը, որը մենք որակել ենք որպես արտագաղթի ծրագիր՝ ՀՀ իշխանությունների կողմից առաջարկվող։ Այսօր իրենք էլ են հասկանում, որ այդ ծրագիրը տապալված է։ Սա մեկ օրինակ է, եւ նրանք այդ գործելակերպով մեր թշնամիներին ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, որ Արցախի թեման փակվի: Բայց ես իրենց համոզված ասում եմ՝ Արցախի թեման որեւէ իշխանության, որեւէ խմբակցության, որեւէ քաղաքական խունտայի սեփականությունը չէ, եւ ով փորձի այդ ճանապարհով շարժվել, պատմությունը նրան որպես դավաճան է գնահատելու։ Հայաստանի օրվա իշխանություններն ուղղակի կրակի հետ են խաղում, այդ ամենը մնալու է իրենց վզին, եւ այն խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր, որ ունեցանք 5 հազար զոհ, միայն թե իրեն դավաճան չասեն, դրա ապացույցն են։ Իրենց իշխող խունտայի քայլերը հենց դավաճանական են, որին ժամանակը տալու է իր գնահատականը, եւ օրենքի առջեւ բոլորը պատասխան են տալու»,- ասում է Դավիթ Գալստյանը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031