Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն կատարել է պետական դավաճանություն»․ Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 03,2024 11:13

«Էս դատավարությունը խայտառակ ֆարս է, սա իրավաբանության դասագրքերում պետք է ներառվի՝ որպես դատավարություն, որտեղ չկա մեղադրանք։ Իրավական աբսուրդ, երբ ասում է՝ չկա կասկած, բայց կա մեղադրանք»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա, դիմելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, ասաց․ «Նորից դիմում եմ Արմեն Մուրադյանին, սպասում եմ Արմեն Աշոտյանին ուղղված այն շնորհակալական նամակին, որ նրա նախագահության ժամանակ Դուք կարողացել եք շուկայականից բավականին մատչելի գներով ձեռք բերել գույք, որտեղ ձեր աշխատողները կարող են հանգստանալ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ առաջընթաց էր, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխվեց,  բայց նա պետք է արդարացվեր․ «Նա կալանքի տակ է միայն նրա համար, որ ինքն Արմեն Աշոտյանն է․ մնացածը թիթիզություն է, մնացածը քաղաքական դետալներ են, որը իրավունքի հետ որևէ առնչություն չունի։ Երբ վկաների հարցաքննությունն ավարտվի, պատեհ պահի այդ դատարանը կկայացնի արդարացման վճիռ, որովհետև այս դատական իրավական բեսպրեդելը, որ այս երկրում կա, այս քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության հանդեպ բռնաճնշումները մի օր դառնալու են հենց էն օղակը, որը խեղդելու է այս ռեժիմը»։

Լրագրողները հիշեցրին՝ Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշել է,  որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Սահմանադրական դատարանը նաև սահմանադրագետների համաձայնությամբ կատարել է պետական դավաճանություն։ ՍԴ-ն նրա համար չէ, որ վիճարկի սահմանադրական նորմերը, այլ ՍԴ-ն ու ՍԴ դատավորները նրա համար են, որ պահպանեն սահմանադրական նորմերը։ Սրանք վերցրել, կատարել են պետական դավաճանություն՝ հայտարարելով, որ Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության նախաբանի իրավական ուժ չունի։ ՍԴ բոլոր դատավորները, որոնք դա վավերացրել են, դարձել են պետական հանցագործներ, կատարել են պետական դավաճանություն, և ամրագրել իրենց տեղը հայկական Նյուրնբերգի աթոռին, որը վստահաբար լինելու է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031