Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանության փառաբանած «Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է. «168 ժամ»

Հոկտեմբեր 03,2024 11:01

Մինչ անցած շաբաթ Հայաստանի դե ֆակտո ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից զբաղված էր «պոզիտիվ խոսույթ» ձևավորելով, նրա ադրբեջանցի գործընկերը  ներկայացնում էր իր երկրի առաջնահերթությունները՝ Հայաստանի նկատմամբ պատերազմին պատրաստ լինելու նպատակով բանակի սպառազինության ավելացում, նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ։

Իրար հետ դեռևս հակամարտության մեջ գտնվող երկու երկրների ղեկավարների գրեթե համաժամանակյա այս հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանության փառաբանած «Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է ու նման պայմաններով ստորագրվելու դեպքում վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմի։

Բայց այդ հարցում կա մի նրբություն, որը մակերեսորեն մանիպուլացնում են Հայաստանի իշխանությունները։ Նրանք մինչև այս պահն Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չձեռնարկելը ներկայացնում են՝ որպես իրենց իմաստուն դիվանագիտության արդյունք, և դա վաճառում են քարոզչական շուկայում։

Իրականությունն այն է, սակայն, որ Ադրբեջանի կողմից պատերազմ չսանձազերծելը վկայում է այդ երկրի համար պատերազմի անիմաստության մասին․ Ադրբեջանը՝ ՀՀ իշխանությունների միջոցով ու նրանց շնորհիվ, Հայաստանից ստանում է այն, ինչը, որևէ այլ իշխանության պարագայում, հնարավոր կլիներ ստանալ միայն պատերազմի դեպքում՝ «Օպտիմալացվող սահմաններից» մինչև Անկախության հռչակագրի փաստացի չեղարկում իշխանապատկան ՍԴ-ի կողմից։

Այս անկռիվ պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի իշխանությունը կբավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնք, սակայն, ոչ թե անվերջ են, այլ Հայաստանի՝ որպես պետության, վերջի մասին են, որին Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չէ՝ պայմանով, որ կպահպանի իշխանությունը Հայաստանից ձևականորեն մնացած ինչ-որ տարածքում։

Իսկ ավելի լայն առումով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր բովանդակորեն իրականացնում է գրեթե նույն գործառույթները, ինչի համար Ադրբեջանը ցանկանում է ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարությունը»։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031