Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Քոչինյան. Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական զորքի հետքաշումն իրատեսական չեմ համարում, մոռացե՛ք. «168 ժամ»

Հոկտեմբեր 03,2024 10:43
henrik qochinyan

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերում հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտականությունների՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-1998թթ.), Լոռու նախկին մարզպետ, հասարակականպետական գործիչ Հենրիկ Քոչինյանը 168.am–ի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ կարդացել է ՍԴ հրապարակած որոշումը, սակայն դրա վերաբերյալ այս պահին հանրային կարծիք չի կարող արտահայտել՝ դա թողնելով իրավաբաններին ու ոլորտի գիտակներին։

Ինչ վերաբերում է 2021 թվականից Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Գորիս-Կապան ճանապարհին և հարցին՝ ՍԴ այս որոշման տրամաբանությամբ առաջնորդվելով՝ սահմանազատում անելու դեպքում իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանը դուրս կգա Գորիս-Կապան ճանապարհից, Հենրիկ Քոչինյանը պատասխանեց.

«Գորիս-Կապան ճանապարհից ադրբեջանական զորքի հետքաշումն իրատեսական չեմ համարում, մոռացե՛ք։ Ադրբեջանն այս ճանապարհը կազատի միայն այն ժամանակ, եթե լինի պատերազմ, ինչին Հայաստանը պատրաստ չէ»։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031